‘
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հերթական անգամ ընդգծել է, որ «Ռեալ» տեղափոխությունն իր ծրագրերում չէ:
«Իրականում այդ հարցն ինձ չէր հետաքրքրում: Ու ես պարտավոր չեմ ամեն օր լսել իմ ծառայություններով հետաքրքրվող ակումբների մասին: Բացի այդ, «Բավարիան» պաշտոնապես հայտարարել էր, որ ինձ տրանսֆերի չի հանում: Ուստի «Ռեալ» տեղափոխությանս հարցը փակված է: Մյուս կողմից, Անչելոտիի պես մասնագետի վստահությունն ինձ համար շատ կարևոր է: Հպարտ եմ, որ իր ժամանման առաջին իսկ ելույթին նա հայտարարեց, որ ակումբը ոչ մի դեպքում չպետք է բաժանվի ինձանից»:
‘