‘Լևոն Արոնյանը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում ձախողվելու պատճառների մասին (տեսանյութ)’

1433

Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը խոսել է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում ձախողվելու պատճառների մասին:

«Բարդ է ասել, թե ինչու այսպես եղավ: Կարծում եմ, որ գլխավոր պատճառը վատ մեկնարկն էր: Իսկապես շատ վատ պարտիաներ անցկացրեցի մեկնարկում:

Որոշ պարտիաներում 50:50 իրավիճակ էր, և չկարողացա հաջողության հասնել:

Երբ քո բնազդները սխալ են հուշում, բարդ է դրանից հետո հետ գալ պայքարին:

Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Հենց նրանց համար էլ խաղում եմ»,- ասել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը 14 տուրում վաստակել էր 4.5 միավոր և եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը հետաքրքրված է թուրք պաշտպանի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘Խաբեբաները 2 միլիոն եվրո են կորզել «Լացիոյից»’