‘
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի ընթացիկ տարբերակը:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը, ով հաջող է հանդես գալիս Ռուսաստանի ակումբային առաջնությունում, բարելավել է դիրքը 2 հորիզոնականով` իր հաշվին ավելացնելով 4.1 միավոր: Արոնյանն այժմ 8-րդն է: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կարլսեն – 2876.0 միավոր
2. Վիշվանաթան Անանդ – 2804.0
3. Ֆաբիանո Կարուանա – 2803.0
4. Հիկարու Նակամուրա – 2799.3
5. Վեսելին Տոպալով – 2798.0
6. Ալեքսանդր Գրիշչուկ – 2784.6
7. Վլադիմիր Կրամնիկ – 2782.8
8. Լևոն Արոնյան – 2780.1
9. Ուեսլի Սո – 2778.0
10. Անիշ Գիրի – 2776.0
‘