‘Լևոն Արոնյանը դարձավ Tradewise Gibraltar Masters-ի հաղթող’

1719

‘

Ջիբրալթարում ընթացող Tradewise Gibraltar Masters շախմատային մրցաշարում կայացած 10 տուրերից հետո Լևոն Արոնյանը 7 շախմատիստների հետ միասին կիսում էր առաջին հորիզոնականը: 

Հաղթողի կոչման համար մասնակիցները միմյանց հետ ուժերը չափեցին թայ-բրեքում: Ըստ կանոնակարգի՝ թայ-բրեքին մասնակցել կարող են լավագույն 4 լրացուցիչ ցուցանիշ ունեցող շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիշարդ Ռափորտը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կիսաեզրափակչում Արոնյանը երկու պարտիաներում էլ հաղթեց Ռափորտին և դուրս եկավ եզրափակիչ: Մյուս զույգում ուժեղ գտնվեց Վաշիե-Լագրավը:

Եզրափակչում Արոնյանն ու Վաշիե-Լագրավն խաղացին 4 պարտիա, որոնցից 3-ն ավարտվեց խաղաղ ելքով, իսկ վերջինում հայազգի գրոսմասյտերն առավելության հասավ և դարձավ մրցաշարի հաղթող:

‘

Նախորդ հոդվածը‘Էլի տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման սկիզբը. փետրվարյան հանրահավաքները’