‘
Երեկ ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մեկնարկել է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնացում է 10 շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Մրցաշարում Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Դին Լիժենը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Պյոտր Սվիդլերը: Մրցաշարի բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, իսկ առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 5-ին ` Երևանի ժամանակով 22։00-ին:
Սինգֆիլդի գավաթն ընդգրկված է «Grand Chess Tour» մրցաշարքում, որի շրջանակներում այս տարի անցկացվում է 4 մրցաշար։ Դրանցից երկուսը` Փարիզի և Լյովենի մրցաշարերը, արդեն տեղի են ունեցել, իսկ մրցաշարքի վերջին` Լոնդոնի փուլը, տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին:
‘