‘
ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտ ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակը, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի դիրքն անփոփոխ է. Արոնյանը 5-րդ տեղում է:
Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2794 է:
Առաջին հորիզոնականում դարձյալ նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 2843 միավորով: Երկրորդ տեղում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, ով իր ակտիվում ունի 2809 միավոր:
Լավագույն եռյակը եզրափակում է ռուս Վլադիմիր Կրամնիկը (2800 միավոր):
Լավագույն 100 շախմատիստների ցուցակում տեղ է գտել Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 66-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 81-րդը։ Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
‘