‘Լևոն Արոնյանը և մեր ժամանակի 6 մյուս լավագույն շախմատիստները. GQ-ի վարկանիշը’

1103

GQ հեղինակավոր հանդեսի ռուսաստանյան հրատարակությունը կազմել է մեր ժամանակների յոթ ամենակարևոր շախմատիստների վարկանիշային աղյուսակը: 

Աղյուսակում տեղ են գտել ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրայի, Հայաստանից Լևոն Արոնյանի, Հնդկաստանից Վիշվանաթան Անանդի, Ռուսաստանից Սերգեյ Կարյակինի, Ռուսաստանից Պյոտր Սվիդլերի, Նիդեռլանդներից Անիշ Գիրիի, ԱՄՆ-ից Ֆաբիանո Կարուանայի անունները: 

Մինչև մարտի 29-ը Մոսկվայում կընթանա Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնությունը, որին նշված շախմատիստները ևս մասնակցում են: Մրցաշարի հաղթողը նոյեմբերին կպայքարի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Նախորդ հոդվածը‘Նոր մեղադրանքներ՝ Բլատերի ու Պլատինիի հասցեին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախագահը խոստանում է «ծնկի բերել ահաբեկչությունը»’