‘
Բեռլինում շարունակվում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:
Երեկ մրցաշարում հանգստի օր էր, իսկ այսօր տեղի են ունենում 4-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինի նկատմամբ և տարավ իր առաջին հաղթանակը մրցաշարում: Չորրորդ տուրից հետո Արոնյանը 2 միավոր ունի:
Շահրիար Մամեդյարով — Ուեսլի Սո պարտիան ավարտվել է ոչ-ոքիով, իսկ Վլադիմիր Կրամնիկ — Ֆաբիանո Կարուանա և Ալեքսանդր Գրիշչուկ — Դին Լիրեն պարտիաները դեռ ընթանում են:
Կայացան 4-րդ տուրի պարտիաները
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) — Դին Լիրեն (Չինաստան)՝ 0,5:0,5
Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) — Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) — Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) — Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1
Մրցաշարային աղյուսակը՝ 4-րդ տուրից հետո
1. Ֆաբիանո Կարուանա — 3 միավոր
2. Վլադիմիր Կրամնիկ — 2,5 միավոր
3. Շահրիար Մամեդյարով — 2,5 միավոր
4. Դին Լիրեն — 2 միավոր
5. Լևոն Արոնյան — 2 միավոր
6. Ալեքսանդր Գրիշչուկ — 2 միավոր
7. Ուեսլի Սո — 1 միավոր
8. Սերգեյ Կարյակին — 1 միավոր
‘