‘Լևոն Բարսեղյանը պատրաստվում է հանրային հեռուստատեսություն հիմնել’

1467

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ  գաղափար կա արբանյակային հեռուստատեսություն հիմնելու:

«Մեր նպատակը այն է, որ լինի իսկական հանրային հեռուստաընկերություն: Չունեցանք մենք դա, ունեցանք անունով, իրականում չունեցանք: Այսինքն, չի կարելի, որ մեր անկախության 22-րդ տարում  էն ամբողջը, ինչ, որ մենք լսում ենք իրարից, հարևաններից, իրադարձության միջից, ամբողջ իրիկունը գանք, ալիքները ֆռռացնենք, ման գանք ու չգտնենք կամ գտնենք շատ քիչ: Ինչքան ախմախություն ասես լուրերի  մեջ կտեսնենք, բացի էն ամենակարևորից, ինչի մասին խոսում է ամբողջ Հայաստանը: 1-2 ալիքների լուրերում կարող ես տեսնել ինչ-որ մի բան, բայց ինձ թվում է շատ անբավարար ծավալով , երբեմն էլ անբավարար որակով: Էդ բացը պետք է շտկել, եթե իրենք մինչև էդ կշտկեն, Փառք Աստծո, կարիք չի լինելու չարչարվել, բացել: Ո՞վ գիտի,  գուցե դիմացը երկու-երեք տարի ընտրություն չկա, կազատականացնեն, Սահմանադրություն կփոխեն, նախագահի ստատուսը կնվազեցնեն, կդարձեն վարչապետին զորավոր,  կմտածեն`դե ախպեր հեռուստատեսությունը ի՞նչ: Հիմա, որ համեմատում ես օրինակ 5-6 տարի առաջվա հեռուստառադիոբովանդակության հետ, անհամեմատ ազատականացված է, բայց էլի պահվում է ամուր ձեռքի տակ, որ ցանկացած սրացման պահին, մարտի 1-ից 20-ի  գրաքննությունը էլի կարող են ներդնել, ցանկացած պահի էդ ռիսկը չի վերացված», -ասել է  Լևոն Բարսեղյանը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Լուծումը մեկն է՝ օր առաջ իշխանափոխություն’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները և ոստիկան ներկայացող անձինք ահաբեկում են քաղաքացուն. Ահազանգ’