‘Լևոն Բարսեղյան. Եթե եւս քառորդ ժամ բացատրություն չտվեցին կամ չկալանավորեցին, հացադուլ կհայտարարեմ’

857

Գյումրիի «Ասպարեզ»  ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. «Լրացավ ինձ Երեւանի Ամիրյան փողոցից Երեւանի կենտրոն ոստիկանատուն բերելու երեք ժամը։ Ոստիկանները իրենց գործողությունների եւ ինձ այստեղ պահելու որեւէ բացատրություն չեն տալիս ու չեն տվել։ Եթե եւս քառորդ ժամ բացատրություն չտվեցին կամ չկալանավորեցին, հացադուլ կհայտարարեմ»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանությունը մեծ թվով քաղաքացիների բերման է ենթարկում ոստիկանական բաժիններ՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ կազմակերպված ցույցերի հետ: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 48-ի:

 

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկված ակտիվիստների փաստաբանները չեն կարողանում հանդիպել վերջիններիս հետ’
Հաջորդ հոդվածը‘Թոշակների վճարումը կսկսվի դեկտեմբերի 4-ին’