‘
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին այն մասին, որ Հայաստանն այսօր ունի հեռուստատեսային յոթ անալոգային հաճախականություն, որոնցից, այսօրվա դրությամբ, օգտագործվում են երեքը, մնացած բոլորը բացակայում են մուլտիպլեքսատորների պատճառով, հետևաբար՝ ինչպե՞ս կարելի է մեծացնել հեռուստահաճախականությունների թիվը:
Լևոն Զուրաբյանն իր ելույթում նաև նշեց, որ այսօր Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների համար փակ է հեռուստատատեսային և ռադիո եթերը, և հետաքրքրվեց, թե ինչ ճանապարհով Հայ ազգային կոնգրեսը կարող է ստեղծել սեփական հեռուստաընկերությունը՝ իր համակիրների հետ հեռուստակապ ապահովելու նպատակով: ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը, տեխնիկական պատճառներ մատնանշելով, փորձեց խուսափել հարցի պատասխանից, թեև բոլորի համար էլ պարզ է, որ դա ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր է:
‘