‘Լևոն Զուրաբյանը երաշխավորագիր է ներկայացնել Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար’

2298

Ինչպես արդեն հաղորդել էինք, երկու օր առաջ ոստիկանները, խախտելով հնարավոր բոլոր օրենքները, ձերբակալել էին Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանին: Այսօր պետք է կայանա դատական նիստ, որտեղ դատարանը պետք է Դմիտրի Հարությունյանի համար խափանման միջոց ընտրի: Երեկ հայտնի է դարձել, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երաշխավորագիր է ներկայացրել Նախախորհրդարանի անդամի խափանման միջոցը փոխելու համար: Այս կապակցությամբ Նախախորհրդարանի ամդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքում գրում է.

 

«Այսօր Նախախորհրդարանի ձերբակալված անդամ Դմիտրի Հարությունյանի հանդեպ խափանման միջոց փոխելու համար քաղաքացիական եւ քաղաքական համերաշխության կարեւոր նվաճում է գրանցվել: Նրան կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացնել առաջարկեց ԱԺ-ում ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Մենք սիրով եւ երախտագիտությամբ ընդունեցինք պ-ն Զուրաբյանի միջնորդությունը: Երկրորդ երաշխավորագիրը ստորագրեցի ես ինքս, ու դրանք հանձնվեցին Դմիտրիի փաստաբաններին` դատարան ներկայացնելու համար: Հատուկ ուզում եմ նշել Նախախորհրդարանի անդամ, Ժառանգություն ԱԺ խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանի օգնությունը եւ հատկապես Սյուզան Սիմոնյանի մշտական աջակցությունը ինչպես այս հարցում, այնպես էլ Դմիտրի Հարությունյանի ու նրա ընտանիքի տեղափոխման, իրավական օժանդակությունն ապահովման եւ մարդասիրական անգնահատելի ներդրման համար: Այս ամենը ապացուցում է, որ հանուն Հայաստանի քաղաքացու ազատության, արժանապատվության ու մարդկային իրավունքների՝ մենք կարող ենք համագործակցել՝ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններից անկախ: Կրկին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին: Սա լուրջ ու հաղթական գործոն է և ուղերձ իշխող խունտային»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավասության ներքո գործող եկեղեցականների ընդհանուր թիվը. Վիճակագրություն’