‘Լևոն Զուրաբյանը հերքում է. Առաջին նախագահը առաջիկա հանդիպմանը չի մասնակցի’

1727

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն iLur.am-ի հետ զրույցում հերքեց այսօր որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր ինքը հայտարարել է, թե ՀԱԿ-ԲՀԿ առաջիկա հանդիպմանը  կմասնակցի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Այսօր  ԱԺ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ հանպատրաստից զրույցում տեղեկացրել եմ, որ երեքշաբթի տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում՝ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք բացառվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հանդիպումը, նշել եմ, որ ավելի ընդլայնված, այդ թվում՝ լրագրողի նշած ձեւաչափով հանդիպում հետագայում չի բացառվում», — ասաց Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ առաջիկա հանդիպմանը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին լուրը ապատեղեկատվություն է: 

Նախորդ հոդվածը‘Պատրիսիա Կաաս. Հայ հանդիսատեսի հետ ես կիսեցի իմ սերը լեգենդար Պիաֆի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘ Դ!ԵՄ ԵՄ – Հանդիպում Սլավոնական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ’