‘
Հունվարի 26-ից 30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին չեն մասնակցի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ հավելելով, որ այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, Աժ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը, Աժ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
‘