‘Լևոն Զուրաբյանի ելույթը Ազատության հրապարակում’

924

Մինչ երթի մեկնարկը` Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ով իր ելույթում խոսեց վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվող հարցերից` արդյո՞ք ճիշտ էր Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, կամ արդյո՞ք ճիշտ էր ԵՄ-ի հետ ասոցացման գործընթաց սկսելը, արդյո՞ք դրանով Հայաստանը չի կորցնում իր ինքնիշխանությունը: «Մինչ արտաքին աշխարհում ինքնիշխանությունից խոսելը, եկեք այդ ինքնիշխանությունը նվաճենք ներսում»,- հայտարարեց Զուրաբյանը` հավելելով, որ մարդու իրավունքները, ազատությունն ու ինքնիշխանությունը հավասարազոր են:

Ելույթից հետո նա ընթերցեց Իրավունքի երթի մասնակիցների ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը, որը երթի մասնակիցների կողմից ընդունվեց միաձայն:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Դանիան և Նոր Զելանդիան ամենաչկոռումպացված երկրներն են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’