‘Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը դիմել են դատախազություն (դիմումի տեքստը)’

1472

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը այսօր պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն: Դիմումի պատճառ է դարձել ԱԺ երկու պատգամավորների առանձնազրույցի գաղտնալսումն ու տարածումը:

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումում, մասնավորապես, գրված է. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները:

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան»: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Իրաքի նախագահի վիճակը ծայրահեղ ծանր է’
Հաջորդ հոդվածը‘2012-ի ընթացքում սոցցանցերում ամենաշատ տարածված 20 լուսանկարները AFP-ից (ֆոտոշարք)’