Լևոն Զուրաբյան. Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից

759

Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.

Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ հանրապետության հիմնադիր , ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար:

Բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ առաքելությունը կարող է և չստացվել, իսկ այդ դեպքում Հայ Ազգային Կոնգրեսն ունի իր հստակ ասելիքն ու անելիքը:

Եթե Առաջին Նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք: Եթե չստացվի, միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում, և ինչպես Հայաստանը հանենք այս վիճակից»:

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Տեր-Պետրոսյանի առաջ քաշած ո՞ր օրակարգին կամ նախաձեռնությանը երնեկ չեք տալիս
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Սիրով ու խոնարհումով` ի գո´րծ