Լևոն Զուրաբյան. Գուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ, Նիկոլ

1587

Հոկտեմբերի 15-ին պետական գործիչ, ականավոր գրող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ  Վանո Սիրադեղյանի հիշատակի օրն էր: Վանո Սիրադեղյանը մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին: Նա 75 տարեկան էր։

2018 թվականի ամռանը, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին հանդիպեց կառավարական առանձնատանը, հակառակ Փաշինյանի պնդման, թե բացի Արցախին առնչվող խնդիրներից, այլ հարցեր չեն քննարկվել, ՀՀ առաջին նախագահը հենց այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կազմակերպել Վանո Սիրադեղյանի վերադարձը։ Ի դեպ, 2018-ին նաև ստորագրահավաք-շարժում էր սկսվել Վանո Սիրադեղյանի վերադարձի առնչությամբ։

Մինչ վարչապետ դառնալը Վանո Սիրադեղյանի Հայաստան վերադարձի համար «պայքարող» Նիկոլ Փաշինյանը մերժեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը: Ավելին, նրա վարչապետության շրջանում Վանոյի հետմահու «վերադարձը» տևեց ծանր ու երկարատեւ հիսուն օր։

Վանո Սիրադեղյանի մահից երկու օր անց Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն տարածեց` կոչ անելով Հայաստանի կառավարությանը Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։ Փաշինյանը սա էլ մերժեց, և իր իսկ որոշմամբ Վանո Սիրադեղյանը հուղարկավորվեց Կոթի գյուղում։

Հիշեցնենք, որ այս նույն Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին իր հերթական բարբաջանքի մեջ մեջբերում էր արել Վանո Սրադեղյանից, որին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հակադարձել էր այսպես.

«Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ, Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով, այն, որ դու գիրք չես կարդացել, որ ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների, միջազգային քաղաքականության, դիվանագիտության մասին, հենց այդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվել ենք այսքան նվաստացած վիճակում…

Սա ասում է մի մարդ, որը բառիս բուն իմաստով լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին, որովհետև երբ պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր բոլոր անարդար մեղադրանքներից, որ պետականորեն իրականացվել է նրա դեմ, նա ասաց՝ արի, մեկ ա պետք է նստես, հետո կարող ա ամնիստիա անեմ։ Ես մտածում եմ՝ գուցե Վանո Սիրադեղյանը հենց քեզ նկատի ուներ ու քո «շայկան», երբ գրեց «Գյադաների ժամանակը» գիրքը»։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Հայաստանի շրջափակումը․ հաղթական պատերազմի ուղին – 2
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Հայաստանում եթե նորմալ իշխանություն լիներ, Մարտի 1-ի բոլոր պատասխանատուները՝ Քոչարյանի գլխավորությամբ, վաղուց իրենց պատիժը կկրեին