‘Լևոն Զուրաբյան. Իշխանությունները անհանգստացած են (տեսանյութ)’

1606

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ ուշ երեկոյան թռուցիկներ փակցնելու համար Արաբկիրի ոստիկանություն բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ: Վերջիններս Արաբկիր համայնքում իրազեկման թռուցիկ էին փակցնում, երբ ոստիկանները մոտեցել են նրանց և հայտարարել, թե արգելված է այդ վայրում թռուցիկ փակցնել: Երկու ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո՝ Կոնգրեսի անդամները առանց արձանագրություն կազմելու ազատ են արձակվել: 

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ով ժամանել էր ոստիկանական բաժանմունք, iLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սա ոստիկանության հերթական կամայականությունն է, և ընտրողական վերաբերմունքը, քանի որ եթե այլ բովանդակությամբ պաստառներ կային այդ նույն վայրում, ինչո՞ւ չպիտի Կոնգրեսի իրազեկման պաստառները լինեին: «Սա վկայում է մի բանի մասին, որ իշխանությունները անհանգստացած են, սա վախի նշան է: Մեզ մնում շնորհակալություն հայտնել ոստիկանությանը՝ մեր իրազեկման աշխատանքները հաջողությամբ առաջ տանելու համար, որովհետև նրանց կողմից ամեն մի իրավախախտումը մեր ամբողջ ազգին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտի 1-ին ունենք լրջագույն հանրահավաք»,- iLur.am-ին ասաց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Ժիրինովսկի. Հակառուսական դիրքորոշմամբ ուկրաինացիները չպետք է մասնակցեն ՌԴ-ում անցկացվող համերգներին’
Հաջորդ հոդվածը‘Դատավորի անտեղյակությո՞ւն, թե՞ Ռուբեն Հայրապետյանի «պրոտեկցիոնիզմ»’