‘Լևոն Զուրաբյան. Մենք ուղղակի սպասում ենք բանակցությունների ավարտին’

1048

«Ոչ ոք ոչ մեկին չի սպասում, ինչպես գիտեք՝ մի քանի քաղաքական ուժեր ձեռնարկել են բանակցություններ հնարավոր համագործակցության շուրջ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այդ բանակցություններին, սպասում են բանակցությունների ավարտին, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին չի հայտարարում ու արդյոք սպասում է «Բարգավաճ Հայաստանին»:

«Հայաստանում մի աղճատված քաղաքական համակարգ է ստեղծվել, դրա վկայությունն էին նաև կիրակի օրն անցած ընտրությունները, որոնք ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրութուն գոյություն չունի, կա մի ահավոր կեղծարար մեքենա, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում չի սպասվում արդար, ազատ մրցակցություն: Եթե այդպես լիներ, բոլոր քաղաքական ուժերը հանգիստ իրենց թույլ կտային մտնել պայքարի մեջ: Դա է դրդում քաղաքական ուժերին փնտրել միասնական լուծում, որը կարող է ցնցել այն կեղծարար համակարգը, որը Հայաստանում ստեղծված է: Մենք ուղղակի սպասում ենք բանակցությունների ավարտին»,- նշեց Զուրաբյանը:

Հարցին, թե երբ է դիմումը ներկայացվելու ՍԴ, Զուրաբյանը պատասխանեց, որ գործում է ՍԴ մասին օրենքը, որը հատուկ ընթացակարգ է նախատեսում, ու մի քանի օր կպահանջվի, որ իրենց իրավաբանները պատրաստեն ամբողջ փաթեթը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ՆԱՏՕ-ից խնդրում է Patriot-ի 10 մարտկոց, դաշինքը պատրաստ է տրամադրել 3-ը’
Հաջորդ հոդվածը‘Միթ Ռոմնին ընդգրկվել է «Marriott»-ի տնօրենների խորհրդում’