Լևոն Զուրաբյան. Պետք է միավորվել հետևյալ օրակարգով

1465

Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքում գրել է.

«Փաշինյանը վարում է պատերազմ հայոց պետական ինքնիշխանության և հայ ազգային ինքնության դեմ:

Պետք է միավորվել հետևյալ օրակարգով.

1. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունը իշխանության հակասահմանադրական ու ապօրինի հարձակումներից:

2. Ալիևյան սահմանադրական հանրաքվեի մերժում:

3. Անկլավների փոխանակման քաղաքականության որդեգրում, որը կպահպանի այսօր գոյություն ունեղող դե-ֆակտո իրավիճակը:

4. Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերում և սահմանազատման գործընթացի ավարտ:

5. Բաքվում պատանդ պահվող գերիների վերադարձ:

6. Իշխանության բռնաճնշումների, ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտման դեմ պայքար»:

Նախորդ հոդվածըԹելման Պետրոսյան. Նախագահը – 25
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի ասույթներից