‘Լևոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանը բոլոր չարիքների հիմքն է’

1116

ՀՀ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների («Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան») համատեղ քաղաքական օրակարգը մեծ հաջողություն է, հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով այսօր հրապարակված 12 կետերի մասին:

Զուրաբյանի խոսքով, քաղաքական 4 ուժերը քաղաքագիտական, մեթոդաբանական և գաղափարախոսական տարբեր հայացքներ ունեն:

«Ուժերի մի մասը ավելի արմատական, ավելի, եթե կուզեք, հեղափոխական փոփոխություոնների կողմնակից է: Մյուս մասը ավելի շրջահայց ու դանդաղ ընթացքի կողմնակից է: Բայց բոլորիս միավորել է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է մեր երկրի եւ ԼՂՀ անվտագությունը, պետական ինստիտուտների նկատմամբ խարխլված է ժողովրդի վստահությունը, ընդհանրապես վստահությոուն չկա, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա եւ անարդարություն:

Այս վիճակում պետք էր գործել եւ պետք էր միավորել ռազմավարության մասին տարբեր պատկերացումներ ունեցող քաղաքական ուժերին մի միասնական ռազմավարության մեջ, որը թույլ կտար համախմբել հասարակությանը, եւ դարձնել քաղաքական գործընթացների մասնակից, եւ պատահական չէ, որ շեշտել ենք, որ այս գործընթացի գլխավոր երաշխավորը հենց ժողովուրդն է»,- ասել է խմբակցության ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ «Չեմպիոնատը»-ը թողարկել է նոր ծրագիր iPhone-ի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Քաղաքական կամք ունենալու դեպքում հնարավոր է այս 12 խնդիրները լուծել’