‘Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 19-ը’

957

Մոսկվայի դատարանը երկարաձգել է գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչ 2015թ. ապրիլի 19-ը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Հայրապետյանը դատական նիստին չի մասնակցել, քանի որ գտնվում է հիվանդանոցում: Հիշեցնենք, որ 65-ամյա հայազգի գործարարը կալանքի տակ է գտնվում հուլիսի 15-ից։ Հոկտեմբերի սկզբին Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:

 Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու՝ քրեական հոդվածներով (160 և 174.1): Նույն գործի շրջանակներում դատարանը կալանք է դրել նաև «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որը գնահատվում է ավելի քան 300 միլիոն ռուբլի:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Արսենյան. Հայաստանում դիտվում են արտարժույթի ազատ լողացող փոխարժեքի տարօրինակ դրսևորումներ’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողական համաժողովը իր աջակցությունն է հայտնել Համաժողովրդական շարժմանը’