‘
Քիչ առաջ Հայրապետյանին մեկուսարանում զննել է բուժաշխատողը, հատկացրել են անհրաժեշտ ինսուլինը, առողջությունը բավարար է…: Նման բովանդակությամբ հայտարարություն է հայտնվել Մոսկվայում կալանավորված գործարարի ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարարի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նրան ինսուլին է անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով:
‘