‘
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել տնային կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի մասին պատմող «Կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հանդիսատեսին է ներկայացվում Հայրապետյանի կյանքն ու աշխարհայացքը, ինչպես նաև լույս է սփռվում նրա հետ կապված քրեական գործի մի շարք հանգամանքների վրա: Ֆիլմում Հայրապետյանի մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում ռուսաստանյան քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը և այլոք:
Ֆիլմի տևողությունն է 45 րոպե: Նախատեսվում են դրա ցուցադրությունները մի շարք երկրներում: Այսօրվանից ժապավենն ազատ հասանելի է համացանցում:
‘