Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Արցախի նախագահին

5638

Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր:

Արման Մուսինյան

 Առաջին նախագահի խոսնակ

Նախորդ հոդվածըReuters․ Վենեսուելայի կառավարությունը և ընդդիմությունը կարող են սկսել բանակցությունները Մեքսիկայում
Հաջորդ հոդվածըՋրականի հատվածից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն