Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության պառակտվածության մասին

1007

NewsLine— ի հարցին, թե ինչպես է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, նա պատասխանեց.

— Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:

Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը:

27.02.2026թ․

Նախորդ հոդվածըԱնահիտ Օհանյան. Պետությունը չեն պահում «տղայականությամբ»
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Հետին թվով ափսոսացող կարող է չլինել