Լևոն Տեր-Պետրոսյան. Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը

1681
SONY DSC

Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր իշխանություն, յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է իր արատների ու հանցանքների համար, և դրանք չի կարող արդարացնել անցյալից ժառանգած գեներով։ Ոչ մի առողջ հասարակություն, ոչ մի դատարան նման փաստարկ չի ընդունի։ Հետևաբար, Հայաստանի նախկին իշխանությունները պատասխանատու են իրենց արարքների համար, իսկ ներկաներն՝ իրենց։ Համենայն դեպս, մենք երբևէ չենք փորձել մեր արատները բացատրել Խորհրդային համակարգից ժառանգած ավանդույթներով..։

Այդպիսի փաստարկը (կամ «ես էլ քեզ բան ունեմ հիշեցնելու» հնարքը) ոչ միայն անհեթեթ, այլև ծիծաղելի կհնչեր, որովհետև եթե քո նախորդը կաշառակեր, գող կամ խաբեբա է եղել, ապա քեզ ի՞նչն է խանգարում այդպիսին չլինել։

Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը։

16.11.2007

Նախորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. Նիկոլ «Բյուլ-Բյուլ» Փաշինյանի նոր ժողովրդավարական արկածները և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
Հաջորդ հոդվածըԼևոն Զուրաբյան. Ալիևյան օմոնը Հայաստանի խորհրդարանում