Լևոն Տեր-Պետրոսյան. Մեր սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից

1319

Մեր սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից։ Բացարձակապես անջատ։
Կարող է իրականում այլ լինել, բայց ըստ սահմանադրության աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում եկեղեցին անջատված է պետությունից։ Եւ սա էր լուսավորությունից սկսած, արևմտյան քաղաքակրթության զարթոնքի հիմքը, որ վերջապես պետությունն ազատվեց եկեղեցու տոտալիտար իշխանությունից և կարողացավ ազատ զարգացնել իր գիտությունը, մշակույթը։ 

Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի: Ես 6 տարի դասավանդել եմ ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել «Էջմիածին» հանդեսի խմբագրությունում, ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է։ 

Լևոն Տեր-Պետրոսյան 
03.10.2011

Նախորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսը ցավակցում է
Հաջորդ հոդվածըՀՀ առաջին նախագահ տիար Լեւոն Տեր-Պետրոսյանը ացելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին