Լևոն Տեր-Պետրոսյան. Ուշագրավ վերլուծություն

4160

Վերջապես առիթ ունեցա կարդալու Արման Գրիգորյանի՝ անցյալ տարի Security Studies պարբերականում հրապարակված «Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը» հոդվածը, որը թարգմանաբար հրատարակվել էր նաև Իլուրում (2024. թ.-ի հոկտեմբերի 5, 6, 7, 8, 9)։ Կարծում եմ, որ սա ոչ միայն այդ պատերազմի պատճառների մասին գրված համոզիչ ու հետաքրքիր աշխատություն է, այլև ընդհանրապես Հայաստանի քաղաքական ու մտավորական կյանքի խեղված էվոլյուցիայի կարևոր վերլուծություն։ Աշխատությունը նաև օրինակ է, թե երբ և ինչպես կարող են քաղաքագիտական տեսություններն օգտակար լինել իրական աշխարհի խնդիրները հասկանալու համար։ Հեղափոխությունների՝ որպես բացասական սելեկցիայի մեխանիզմների մասին Գրիգորյանի տեսությունը Հայաստանին (և ոչ միայն) պատուհասած աղետը հասկանալու յուրօրինակ մի բանալի է։ Նման աղետները հասկանալ ցանկացողները պարզապես պարտավոր են կարդալ այդ հոդվածը։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Իրանի դեսպանի հետ
Հաջորդ հոդվածըՍերգո Տոնոյան. Ահա թե ինչ է նշանակում՝ հայտնվել ողորմելի վիճակում կամ մեծերին չլսելու հետեւանքը