‘Լ. Զուրաբյանի առաջարկով ԵԽԽՎ-ն հարգեց Հայոց եւ մյուս բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակը (Տեսանյութ)’

2149

‘

«Իսլամական պետություն» անունով հայտնի ահաբեկչական կազմակերպության գործողությունների հումանիտար հետեւանքների մասին բանավեճի ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի ելույթը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում:

«Ամեն օր մենք սարսափելի նորություններ ենք կարդում այսպես կոչված «իսլամական պետության» գործած բարբարոսությունների մասին: [Քննարկվող] զեկույցը վերաբերում է աղետի հումանիտար կողմին եւ մենք շնորհակալ ենք կատարված աշխատանքի համար: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է կնետրոնանալ այդ աղետի սկզբնապատճատռների վրա եւ անվերապահորեն դատապարտել Սիրիայի եւ Իրաքի էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ «իսլամական պետության» գործած ցեղասպան գործողությունները: Հայաստանում ապրում է եզդիների հրաշալի համայնք, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի մշակութային եւ քաղաքական կյանքում: Վերջին շրջանում Սիրիայում եւ Իրաքում նրանց եղբայրներին ու քույրերին սպանում են, բռնաբարում, խոշտանգում եւ տանջամահ անում. անկախ նրանց տարիքից ու սեռից նրանք զոհ են գնում եզդի համայնքի դեմ սանձազերծված հրեշավոր արշավին, որը հիշեցնում է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության գազանությունների տեսարանները:

«Իսլամական պետության» ցեղասպան գործողությունների նպատակը պարզ է. նրանք փորձում են երկրի երեսից վերացնել այնպիսի կրոնական փոքրամասնությունների, ինչպիսիք են եզդիները, յարսանիները, մանդեականները, որոնք, այդ բարբարոսների կարծիքով, «սխալ» կրոն են դավանում: Շիա մահմեդականները սպանվում են՝ որպես «իսլամից հեռացածներ»: Ասորի, քաղդեացի, սիրիացի կամ հայ քրիստոնյաների խմբերին նույնպես ջախջախում են՝ նրանց երեք տարբերակ թողնելով՝ իսլամ ընդունել, «ջիզյա» (անհավատության հարկ) վճարել կամ մեռնել: Նույնիսկ այն սուննիները, ովքեր համաձայն չեն իսլամի հավատքի՝ «իսլամական պետության» մեկնաբանության հետ, ոչնչացվել են առանց խղճի խայթի: Այս ամենն, անկասկած, տեղավորվում է ցեղասպանության միջազգային իրավական սահմանման մեջ, քանի որ, ինչպես 1948-ի «Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածն է նշում, դրանք «գործողություններ են, որոնք միտված են ամբողջապես, կամ մասամբ ոչնչացնելու ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը»:

«Իսլամական պետությունը» պետք է դատապարտվի եզդիների, շիա մահմեդականների, քրիստոնյաների եւ այլոց դեմ ցեղասպան գործողություններ իրականացնելու համար: Ապագայում ցեղասպանությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանությունները եւ դատապարտել դրանք ու դրանց ժխտումը՝ անկախ նրանից, թե երբ են այդ ցեղասպանությունները տեղի ունեցել, որքան մեծ է եղել զոհերի թիվը, կամ թե ինչ քաղաքական դրդապատճառներ են դրանք ունեցել: Բացի դա, մեր բարոյական պարտքն է՝ հարգել մարդկության դեմ այդ հանցագործությունների բոլոր զոհերի հիշատակը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, որը, ինչպես Հռոմի Ֆրանցիսկոս պապն արդարացիորեն ասաց, նորագույն պատմության առաջին ցեղասպանությունն էր, ինչպես նաեւ՝ հրեական Հոլոքոստի, Ռուանդայի, Բոսնիայի եւ այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը»:

Հավելենք, որ Լեւոն Զուրաբյանի առաջարկով Վեհաժողովը հարգեց Հայոց եւ մյուս բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակը:

***

Levon Zourabian, ALDE, Humanitarian consequences of the action of the terrorist group known as “Islamic State” Debate
 
Every day we read appalling news about barbaric atrocities of the so called “Islamic State.” The report has focused on humanitarian aspects of the disaster and we are grateful for this job. However, I think it is time to focus on the root cause of this disaster and unequivocally condemn the “Islamic State” for genocidal crimes against religious and ethnic groups of Syria and Iraq.
 
In Armenia we have a beautiful Yazidi community, which makes a significant contribution to our domestic cultural and political life. In Syria and Iraq their brothers and sisters were recently being killed, raped, tortured and mutilated regardless of age and sex in a heinous campaign of mass murder of the Yazidi community reminiscent of the scenes of Ottoman atrocities during the 1915 Armenian Genocide.
 
The genocidal intent of the “Islamic State” is clear: they are busy with wiping out from the surface of the Earth religious minorities, such as Yazidis, Yarsanis, Mandeans, which, in the judgment of these barbarians, have a “wrong” religion. Shiites Muslims are being killed as “apostates” of Islam. Assyrian, Chaldean, Syriac and Armenian Christians groups are also being destroyed through giving them three choices: to convert to Islam, to pay the so called “jizya” tribute or to die. All this clearly falls into international legal definition of the genocide
 
The “Islamic State” should be thus condemned for the genocidal acts against Yazidis, Shiites, Christians and others. Recognition of genocides and condemnation of both the genocide and its denial, regardless of when it happened, how big the numbers of murdered people were, and what were political motives behind, is absolutely necessary to prevent them in future. It is also our is our moral obligation to commemorate all the victims of these crimes against humanity, including those of the Armenian Genocide, which, as Pope Francis rightly put, was the first genocide in the modern history, the Jewish Holocaust, Rwandan, Bosnian and other genocides. 
 
And I ask you, Ms. President to announce now a minute of silence for commemoration of all the victims of all the genocides committed in the history of humankind.

 

‘

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունը. Իշխանությանը քննադատող երիտասարդին հետեւում են’
Հաջորդ հոդվածը‘Արգելվում է ռազմամթերքով գնալ համերգի. Ոստիկանություն’