‘
Լեւոն Զուրաբյանի ելույթը Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարում
«Սիրելի քույրեր և եղբայրներ, զինակիցներ, հարազատներ, ես իսկապես բոլորիդ ընկալում եմ որպես շատ հարազատ բարեկամների: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մենք միասին կռվել ենք, պայքարել են Ղարաբաղի ազատության, մեր հայրենիքի անկախության, արդարության, օրինականության համար: Միասին հաղթել ենք, կրել ենք զրկանքներ, հալածանքներ, բայց և տոնել ենք հաղթանակներ:
Այդ արարումը, որ մենք կատարում ենք այս դահլիճում զարմանալի մի բովանդակություն ունի: Մի կողմից զուտ ֆորմալ առումով մենք ստեղծում ենք լրիվ նոր քաղաքական ուժ, որը լայն զանգվածների, երիտասարդության և մտավորականության ընդգրկվածության, գաղափարական և մարդկային ռեսուրսների առումով, ես այդ համարձակություն կունենամ ասելու, որ իրեն հավասարը Հայաստանում չունի:
Մյուս կողմից, սակայն, մենք զրոյից չենք սկսում, սա մի նոր ուժ չէ, որը պատմություն չունի, սա այն նույն քաղաքաղցական ուժն է, որ 88-ին սկսեց պայքարը Ղարազբաղի ազատության համար: Սա այն ուժն է, որը ամբողջատիրական խորհրդային կայսրության մեջ կազմակերպեց առաջին բազմահազարաոնց ցույցերը և հակառակ կոմունիստական ռեժիմի կատաղի դիմադրությանը ընտրությունների միջոցով իշխանության բերեց առաջին ոչ կոմունիստական կառավարությանը ամբողջ կոմունսիտական ճամբարում:
Սա նաև այն ուժն է, որը նվաճեց Հայաստանի անկախությունը և կազմակերպեց հայ ժողովրդի առաջին ռազմական հաղթանակը վերջին 700 տարվա մեջ:
Սա այն ուժն է, որ չբավարարվեց այդ պատմական լեգենդար դերակատարությամբ, և 2007 թվականից սկսած նորից բարձրացրեց ժողովրդավարության համար պայքարի դրոշն իր ձեռքը և սկսեց ավազակապետության դեմ սրբազան դիմադրության այս շարժումը: Սա այն ուժն է, որը, պահպանելով արժեքային համակարգը և հավատարմությունը պատմություն կերտած իր առաջնորդներին, անընդհատ սովորում է, անընդհատ հարստանում է նոր երիտասարդ լիդերներով և գաղափարներով՝գնահատելով երիտասարդների էներգիան, նոր գաղափարները:
Մեզ համար հավերժ է անկախ, ժողովրդավարական Հայաստանի արժեքային համակարգը, մենք անկախական ուժ են, մենք ազատական են և ցանականում ենք ունենալ արդարության և օրինականության հիման վրա կառուցված պետություն: Սա է , որ հավերժ է մեզ համար, բայց մենք չունենք հավերժ բարեկամներ կամ թշնամիներ, գաղափարախոսական դոգմաներ, ավանդական պատմական մտածելակերպի կաղապարներ: Մենք բաց ենք աշխարհի դիմամիզմի և նոր գաղափարների համար:
Զարմանալի չէ, ուստի, որ մենք միակ ուժն են, որի հետ են այսօր լեգենդար Ղարաբաղ Կոմիտեի անդամներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Սամվել Գևորգյանը, Ալեքսան Հակոբյանը, Բաբկեն Արարիցյանը, Սամսոն Ղազարյանը: Կարող եմ տալ նաև Աշոտ Մանուչարյանի անունը, կարծում եմ՝ նա հոգու խորքում մեզ հետ է՝ ուղղակի մի քիչ ձևեր է թափում:
Չեմ կարող չհիշատակել է երջանկահիշատակ Ռաֆայել Ղազարյանին, որի ընտանիքը մեզ հետ է: Ահա, լեգենդար Ղարաբաղ կոմիտեի կազմի մեծամասնությունն այսօր մեզ հետ է:
Բայց քաղաքական մեր ուժի մեջ ավելի ու ավելի ակտիվ դեր են խաղում նաև երիտասարդ լիդերները՝ Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Արեգ Գևորգյանը, Արամազդ Ղալամքարյան և ես կարող եմ այս ցուցակը անվերջ թվարկել:
Այսպիսի ուժով արդյո՞ք մենք դատապատված չենք հաղթելու:
Մի քիչ այսօրվա քաղաքական վիճակից՝ Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որպեսզի բովանդակազրկի նախագահական ընտրությունները և բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունը իր այս շուլերական խաղին: Ժողովուրդը այստեղ էլ գտավ այլընտանք: Եվ երբ Սերժ Սարգսյանի ստիպված էր նորից կեղծել ընտրությունները, ժողովուրդը ընդվզեց: Իհարկե այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, որի պատճառով էլ այդ ընդվզումն այսօր փակուղի է մտել:
Մյուս կողմից ակնհայտ է, որ դժգոհությունը պահպանվում է, ավելին՝ ապրիլի 9-ին՝ կատարվել է աննախադեպ մի բան. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել երկրի գլխավոր քաղաքական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Ավելի պերճախոս վկայություն Սերժ Սարգսյանի տապալման չէին կարող ունենալ: Մենք այսօր ունենք ընդվզած ժողովուրդ, մի իրավիճակ, որ գլխավոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այսպես այսպես այլևս չի կարող շարունակվել և նրանք չենք ընդունում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Այսօր բոլոր նշանները կան պնդելու, որ երկրում ստեղծված է հեղափոխական իրավիճակ:
Այս իրավիաճակում մեզանից պահանջվում է ճշգրիտ և գրագետ գործողություններ, որոնք թույլ կտան թուլացնել ռեժիմի դիրքերը և ապահովել իրապես ժողովրդական ուժերի համար նոր նվաճումներ, բացել հեռանկարներ ժողովրդավարութէյան հաստատման համար: Այս առումով ռազմավարական նշանակություն ունեն Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները: Մենք նպատակ ենք դրել մեր առջև ազատագրել Երևանը, նրա Երևանի նրա քաղաքապատերանը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից: Ռեժիմը երբեք այսքան ատելի և թուլացած չի եղել, քան այսօր, պետք է օգտնվել այս վիճակից և անհաշտ պայքար սկսել ավագանու ընտրություններում մեր հաղթանակի համար:
Սա իրատեսական նպատակ եմ համարում՝ հաշվի առնելով, որ այս նպատակը կիսում ենք այլ քաղաքական ուժերը, ինչի մասին այսօր խոսացին ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիրներն այսօր: Եվ այսպես միասին դեպի հաղթանակ»:
‘