‘Խաբեբաները 2 միլիոն եվրո են կորզել «Լացիոյից»’

1208

Հռոմի «Լացիոն» կորցրել է 2 միլիոն եվրո, որը պետք է հոլանդական «Ֆեյենորդին» փոխանցեր Ստեֆան դե Վրեյի տրանսֆերի համար։

Il Tempo-ի համաձայն՝ իտալական ակումբը դարձել է խաբեության «զոհ»։ «Լացիոն» գումարը փոխանցել է հաշվեհամարի, որը կեղծ նամակով ուղարկվել է «Լացիոյի» էլեկտրոնային փոստին։ Նամակում եղել է նաեւ «Ֆեյենորդի» պաշտոնական բլանկը։

«Լացիոն» ուղարկել է գումարը, իսկ ավելի ուշ պարզվել է, որ «Ֆեյենորդը» չի ստացել այն։ Հոլանդացի պաշտպան Ստեֆան դե Վրեյը 2014-ին է տեղափոխվել «Լացիո», որի կազմում անցկացրել է 108 հանդիպում։

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում ձախողվելու պատճառների մասին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ակումբի նախկին բժիշկը կոտրել է դպրոցականի ոտքը’