‘
UFC-ի թեթե քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը խոսել է իր որդու և Կոնոր ՄաքԳրեգորի թիմի մասնակցությամբ միջադեպի մասին:
«Եթե լինեի նրա կողքին՝ նման բան տեղի չէր ունենա, իսկ Խաբիբի պատասխանատվության աստիճանը լրիվ այլ կլիներ:
Չէինք ցանկանում, որ Կոնորը ընկնի և պարտվի. մեզ անհրաժեշտ էր, որ նա հանձնվի: Հայտարարել էինք, որ կստիպենք նրան հանձնվել և այդպես էլ արեցինք:
Ցանկանում էինք ցույց տալ բոլորին, որ նա ի վիճակի չէ դիմանալ մեր առաջադրած տեմպին և ռիթմին: Իսկ թե ինչպես էր պահում իրեն մինչև մենամարտը՝ բոլորն են տեսել»,- անվանի մարզչի խոսքերը փոխանցում է Советский спорт-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս մարզիչկը մտադիր չէ ռևանշի հնարավորություն տալ իռլանդացուն:
‘