‘
UFC-ի թեթև քաշային կարգում բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել Կոնոր Մակգրեգորի դեմ մենամարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի գործով քննվող նիստին։
«Ես չեմ մասնակցի այդ նիստին։ Ես մեղավոր չեմ, պարզապես պաշտպանել եմ ընտանիքս և հավատքս։ Եթե ցանկանում են պատժել ինձ, թող վերցնեն ամբողջ գումարն ու որակազրկեն 10 տարով։ Ես թքած ունեմ»,- հայտարարել է չեմպիոնը։
‘