‘
MMA-ի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, թե ինչպես է պատկերացնում Կոնոր Մաքգրեգորի հետ հնարավոր մենամարտը.
«Ծրագրում եմ այնպես անել, որպեսզի ստիպեմ նրան կռվել ինձ հետ: Ստիպել Մաքգրեգորին կռվել, հոգնել ու վերջապես հանձնվել: Չեմ պատրաստվում մենամարտն ավարտել ժամանակից շուտ: Ցանկանում եմ, որ նա պատասխան տա իր բոլոր արարքների համար»,- Խաբիբի խոսքերը մեջբերում է «MMA Junkie»-ն:
Խաբիբը նաև նշել որ, չի հավատում, թե իր և Մաքգրեգորի մենամարտը տեղի կունենա: Ըստ մարզիկի` նա կհավատա այդ ամենին միայն այն ժամանակ, երբ հայտնվի իռլանդացու հետ օկտագոնում:
Նշենք, որ հնարավոր մենամարտը կարող է կայանալ կամ հոկտեմբերի 6-ին, կամ դեկտեմբերի 30-ին:
‘