‘
UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտնել է, թե երբ է պատրաստվում վերադառնալ օկտագոն:
Ռուսաստանը ներկայացնող մարզիկը որակազրկվել էր 9 ամսով՝ Մաքգրեգորի հետ մենամարտից հետո ծեծկռտուքի պատճառով.
«Մենք բանակցություններ ենք վարում. ցանկանում եմ վերադառնալ սեպտեմբերին:
Կան դժվարություններ, քանի որ Զուբայրա Տուխուգովը և Աբուբակար Նուրմագոմեդովը չեն կարող մենամարտել սեպտեմբերին: Ես ասել եմ, որ առաջինը պետք է նրանք վերադառնան, քանի որ որակազրկվել են իմ պատճառով:
UFC -ին ինձ մեծ գումարներ է առաջարկում, որ հրաժարվեմ իմ խոսքերից ու ավելի շուտ վերադառնամ: Եթե մենք համաձայնության գանք, ապա կմրցեմ սեպտեմբերի 7-ին: Բացի դրանից, ցանկանում եմ ևս մեկ մենամարտ անցկացնել տարվա վերջում՝ դեկտեմբերին»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է ТАСС-ը:
‘