Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խաբի Ալոնսոն գլխավորեց Լեւերկուզենի «Բայերը», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում 40-ամյա իսպանացի մասնագետը փոխարինեց շվեյցարացի Ժերար Սեոանեին։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Խաբի Ալոնսոն հանդես է եկել «Ռեալ Սոսիեդադում», «Լիվերպուլում», «Ռեալում» եւ «Բավարիայում»։
Մարզչական կարիերայի ընթացքում Խաբի Ալոնսոն եղել է «Ռեալի» պատանեկան թիմի եւ «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչը։
Գերմանիայի առաջնության 8 տուրից հետո «Բայերը» 17-րդ տեղում է՝ 5 միավոր։