Խաբի Ալոնսոն՝ Յուրգեն Կլոպին փոխարինելու հավանականության մասին

393

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջատար Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է խոսակցությունները, թե ամռանը կարող է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել Յուրգեն Կլոպին։ Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։

«Ես շատ եմ հարգում Յուրգեն Կլոպին։ Նա հիացնում է ինձ։ Ես շատ զարմացած էի, երբ լսեցի նրա որոշման մասին։

Իմ ուշադրությունն ամբողջովին կենտրոնացած է Լեւերկուզենի վրա։ Այս պահին ես շատ երջանիկ եմ այստեղ։ Նախկինի նման մեծ մոտիվացիա ունեմ այստեղ եւ շատ գոհ եմ ակումբից ու թիմից։ Ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա ապագայում»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Sky-ը։

Գերմանիայի առաջնության 18 տուրից հետո «Բայերը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում անընդմեջ պարտություն չի կրել։

Խաբի Ալոնսոն «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է եղել 2004-2009 թվականներին։

Նախորդ հոդվածը1990-ականների լավագույն ֆուտբոլային մարզիչների տասնյակը
Հաջորդ հոդվածըAustralian Open. Եզրափակիչում Մեդվեդևը կխաղա Սիների հետ