‘
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն աշխատանքի է անցել «արքայական ակումբ»-ում: Այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալոնսոն նշանակվել է «սերուցքայիններ»-ի մինչև 14 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ: Նշվում է, որ իսպանացու գլխավորությամբ թիմն իր առաջին մարզումն է անցկացրել:
‘