‘
«Բավարիա»-ի, «Լիվերպուլ»-ի, «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մտադիր է մարզիչ դառնալ:
«Ժամանակը ցույց կտա՝ կստացվի ինձ մոտ մարզչական գործունեությունը, թե՞ ոչ: Մի քանի օրից կսկսեմ մարզչական կուրսերի հաճախել: Դա երկար գործընթաց է, և ես չեմ շտապում:
Իհարկե, ակնհայտ է, որ նվիրված եմ «Լիվերպուլ»-ին: Կապվածություն եմ զգում այս ակումբի հանդեպ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Omnisport-ը:
‘