‘
«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն դեռևս չի որոշել՝ շարունակելո՞ւ է խաղալ հավաքականում, և արդյո՞ք Բրազիլիայի աշխարհի առաջնությունը նրա համար կդառնա վերջինը:
32-ամյա խաղացողը պատրաստվում է իր 6-րդ խոշոր մրցաշարին՝ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Այս ընտրանու կազմում նա երկու անգամ՝ 2008 –ին և 2012-ին, դարձել է Եվրոպայի, իսկ 2010-ին՝ Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
«Ես դեռ չեմ որոշել՝ կհեռանա՞մ ազգային հավաքականից, թե՞ ոչ: Այս պահին ես կենտրոնացած եմ Աշխարհի առաջնության վրա: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ինձ կզգամ մրցաշարից հետո: Եթե ես իմ մեջ ուժ գտնեմ ելույթներս շարունակելու համար, ապա կմնամ», —իսպանացու խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռեալի» խաղացողն ասել է, թե մրցաշարից հետո հեռանալու է ազգային հավաքականից և կենտրոնանալու է միայն ակումբային խաղերի վրա:
‘