‘Խաբի Ալոնսո. Մենք ունենք մի նպատակ՝ պայքարել և դառնալ մի ամբողջություն(տեսանյութ)’

649

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հարցազրույց է տվել իսպանական AS-ին: Ներկայացնում ենք այդ հարցազրույցի առավել կարևոր դրվագները:

Առաջին խաղն ընդդեմ Վան Գալի Հոլանդիայի

Նոր Մունդիալ

Գլխավորն այն է, որ մենք տեղյակ ենք, թե մեզ ինչ է սպասվում հոլանդացիներին հետ հանդիպման ընթացքում, ծանոթ ենք նրանց տակտիկային և մեծ դրդապատճառ ունենք այս առաջնությունը հաջող սկսելու և հաղթելու համար;

Պարապմունքների որակը

Մեր պարապմունքները  միշտ էլ բարձր մակարդակի վրա են և հիմա մենք պատրաստ ենք խաղի ընթացքում ցույց տալ արդյունքը:  Մենք լավ մոտիվացիա ունենք մեր ոտքերը ավելի լավ շարժելու համար և կարող ենք հաղթել:

Հոլանդիա

 Այս հավաքականը շատ է փոխվել, նա նոր մարզիչ ունի: Վան Գալը գերազանց աշխատանք է կատարել: Մենք էլ մեր հերթին այս հակառակորդի դեմ հանդես գալու համար մշակել ենք մի քանի տարբերակ:

 

2010 թվականի եզրափակիչը

Հարավաֆրիկյան հանրապետության եզրափակիչը այնքան հուզումնալից էր և այնքան գեղեցիկ հուշեր է թողել, որ  թվում է այս 4 տարին ամփոփված է  ընդամենը մի ակնթարթում: Հիշում եմ, երբ գնդակը հայտնվեց Անդրեսի մոտ, նա և բոլորս հասկացանք, որ դա Աշխարհի չեմպիոն դառնալու մեր վերջին հնարավորությունն է: Ու այդ անմոռանալի ու շատ կարևոր իրադարձության մասին հիշողությունը մինչև հիմա դեռ կենդանի է:

Խաղաոճ

Մենք կողմնորոշվել ենք մեր ընտրած մարտավարության մեջ,  ու յուրաքանչյուրս, ի վերջո,  մտածում ենք խաղից  լավ արդյունք ստանալու մասին:Իսկ  դրա համար պետք է համբերություն ունենանք և կենտրոնացնենք մեր ողջ ուժերը:Բանալին, որը մեր առաջ հաջողության դուռը կբացի և մեզ հաղթող կդարձնի  պաշտպանությունում առավելագույնս կենտրոնացումն է: Պետք է ասեմ, որ մենք այս խնդիրն ունեցել ենք նաև եզրափակչում:

23-ը  

Մենք բոլորս պետք է լավ ճանաչենք միմյանց, որպեսզի կարողանանք միավորել  մեր ուժերը նորերի հետ և դառնանք մի ամբողջություն: Մեր երիտասարդ ֆուտբոլիստներն արժանի են պաշտպանելու մեր երկրի գույները: 2008 թվականից դեռ մեր մեջ կենդանի է հաղթանակի մասին հուշը և մենք մեր փորձը պետք է հաղորդենք մեր երիտասարդներին, պահպանենք հավասարակշռությունը, որպեսզի կանխենք մրցակցին և տիրենք գնդակին:

Նպատակ

Թեև մենք երկար ժամանակ միմյանցից հեռու ենք լինում, այնուհանդերձ ունենք մեկ նպատակ՝ պայքարել և դառնալ մի ամբողջություն:

 

Լուսանկարը

Այն adidas ֆիրմայի աշխատանքն է, որը վերստեղծել  Դե Յոնգի հայտնի հարվածը: Հենց այս հատվածից տուժեց Խաբի  Ալոնսոն:


Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի իշխանություններն անհանգստացած են. Դոնբասում տանկեր են հայտնվել’
Հաջորդ հոդվածը‘Իրաք. Գրոհայինները համաձայնության չեն գալիս թուրք պատանդների ճակատագրի հարցում ‘