‘
Այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ցույց են անցկացնում Երեւանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչներ։ Այստեղ ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին ներկա է նաեւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը, բնակիչները պահանջում են իրենց հատկացնել խոստացված բնակարանները։ Նախորդ շաբաթ նրանք նույն տեղում հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և իրենց խնդիրների վերաբերյալ նամակ հանձնել նրան, որպեսզի փոխանցի Սերժ Սարգսյանին և պատասխանի բնակիչներին։
«Մեզ խաբում են, հանգստացնում են, ուղարկում են տուն, բայց մինչեւ այսօր որեւէ պատասխան չենք ստացել», — ասում են բնակիչները:
2007-ին Կառավարության որոշմամբ 33-րդ թաղամասի տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ։ Տեղի բնակիչներին խոստացել էին, որ Գինու գործարանի հարևանությամբ կառուցվող «Գլենդեյլ հիլզ» թաղամասում նրանց բնակարաններ են տրամադրվելու: Սակայն մինչ օրս խոստացված փոխհատուցումը չի տրվել:
‘