‘
Թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա: ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման «ջոկատներ» ստեղծել, որոնք «արտաքին» և «ներքին» հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում՝ նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ. «Սանտիմետրը դնելու՝ գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, մեկընդմիշտ բացառելու ենք շրջիկ՝ մոնղոլ-թաթարական խմբերի գոյությունը, որոնց վրա է ՀՀԿ-ի հիմնական հույսը: Ներսում չենք թողնելու որևէ արդյունք փոխվի, երկու տեսախցիկ ենք տեղադրելու. մեկը մուտքի, մյուսը՝ հենց քվեատուփի վրա: Պահելու ենք մեր ձայները, ինչպես պահեցինք Գյումրիում. մի բան է ողջ Հայաստանում եղած 1988 տեղամասում ձայները պահելը, մեկ այլ բան՝ 464 տեղամասում»,-«Հրապարակին» ասել է քաջատեղյակ մի ԲՀԿ-ական: «Միևնույն է, ՀՀԿ-ն այս ընտրություններում չի հավաքելու 40 տոկոս ձայն, իսկ ընտրություններից հետո սկսելու է քաղաքական նոր ցիկլ»,- ասել է թերթի զրուցակիցը:
‘