‘
ԱՄՆ-ում խաղալիքների խանութների խոշորագույն Toys «R» Us ընկերությունն իր աշխատակիցներին ծանուցել է ամերիկյան ավելի քան 700 առևտրային կետերը փակելու մասին: Ինչ վերաբերում է Ասիայում և Կանադայում եղած խանութներին, ապա ընկերությունը պատրաստվում է վերակազմավորել դրանք և բիզնեսի գնորդներ գտնել: Նունը՝ նաև Ավստրալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում: Առաջիկա ամիսներին դռները կփակեն Մեծ Բրիտանիայի առևտրի կետերը ևս:
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում Toys «R» Us գրեթե 1600 խանութ կա՝ 65 հազար աշխատակիցներով: Միացյալ Նահանգներում խանությների ցանցը փակելու պատճառով աշխատանքը կկորցնի ավելի քան 30 հազար մարդ:
70-ամյա պատմություն ունեցող ընկերությունը լուրջ ֆինանսական դժվարությունների է բախվել և այլևս չի կարողանում ինտերնետ-շուկայում մրցակցել այնպիսի ցանցերի հետ, ինչպիսիք են Amazon-ը և Walmart-ը: Նաև երեխաների շրջանում աճում է հետաքրքրությունը գաջեթների և համակարգչային խաղերի նկատմամբ՝ ի հակակշիռ սովորական խաղալիքների:
Անցյալ տարի սեպտեմբերին Toys «R» Us-ի պարտքը հասել էր 5 մլրդ դոլարի, և ընկերությունը սնանկ էր հայտարարվել: Այդ ժամանակից ի վեր՝ ընկերությունը չի կարողացել իր բիզնեսի գնորդ գտնել:
Փոխանցում է euronews.ru-ն:
‘