‘Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը ‘

510

Հայաստանը բարելավել է իր դիրքը Global Peace Index 2014 վարկանիշում (Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս 2014), բարձրանալով մեկ աստիճանով և 162 երկրների շարքում զբաղեցնելով 97-րդ հորիզոնականը:

Ըստ վարկանիշի, Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենախաղաղսեր երկիրը: Մեր հարևաններից Վրաստանը զբաղեցնում է 111 — րդ տեղը, Ադրբեջանը -123, Թուրքիան — 128, և Իրանը -131- րդ տեղը:

Ամենախաղաղասեր տարածաշրջան է ճանաչվել Եվրոպան, քանի որ 20 առավել խաղաղասեր երկրներից 14 –ը եվրոպական երկրներ են: Առաջին տեղում է Իսլանդիան, որին հաջորդում են` Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեյցարիան:

Ուկրաինան 142-րդն է, Ռուսաստանը` 152-րդը, Միացյալ Նահանգները` 101-րդը, իսկ վերջին տեղում է Սիրիան:

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ երկրների խաղաղասիրությունն աշխարհում նվազել է 4%:

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Նոր կառավարությունը կարժանանա նախորդի ճակատագրին’
Հաջորդ հոդվածը‘Օհանյան. Զինծառայողը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով’