‘Խաղաղության միջազգային օրը թուրքերը մտածում են Սիրիայի մասին’

906

Թուրքիայում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Խաղաղության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի օրը: Ստամբուլի կենտրոնում ցուցարարները «կենդանի շղթա» են կազմել և սպիտակ դրոշներ պարզել: Գլխավոր թեմաներից մեկը, որը մտահոգում է ցուցարարներին, Սիրիայում ռազմական միջամտության և դրանում Թուրքիայի մասնակցության խնդիրն է: «Այն, ինչ կատարվում է Սիրիայում, շատ ցավալի է, սակայն մենք չենք ուզում, որ Թուրքիան միջամտի »,-ասել է ցուցարարներից մեկը: «Թուրքիան պետք է մասնակցի ռազմական միջամտությանը, եթե մենք քույրեր ու եղբայրներ ենք: Եթե անգամ արդեն ուշ է, միևնույն է՝ մենք պետք է միջամտենք»,- ասել է մեկ ուրիշ ցուցարար:

Ստամբուլում պացիֆիստական կարգախոսների կողքին հնչել են նաև հակակառավարական կարգախոսներ: Ոստիկանությունը փակել է դեպի Գեզի պուրակ և Թաքսիմ հրապարակ տանող ճանապարհները, սակայն լուրջ միջադեպեր չեն եղել, հաղորդում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Իրանական զորքերը մտել են Նախիջեւանի ջրամբարի տարածք’
Հաջորդ հոդվածը‘Մերկելի «սխալ» մանյակը հեռուստաբանավեճից հետո քննարկվող հիմնական հարցն էր’