Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է երկու հոգու՝ Դմիտրի Մուրատովին և Մարիա Ռեսսային

580

2021 թ․ խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ են դարձել ռուսաստանյան «Новая газета»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսսան՝ խոսքի և արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, ինչը ժողովրդավարության և կայուն խաղաղության հիմնական պայմաններից է։

«Չնայած իր աշխատակիցների սպանություններին և սպառնալիքներին՝ «Новая газета»- գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը չհրաժարվեց թերթի անկախ քաղաքականությունից։ Նա հետևողականորեն պաշտպանում է լրագրողների շահերը»,- հայտարարել է նորվեգական Նոբելյան հանձնաժողովի ղեկավար Բերիթ Ռեյս-Անդերսենը։ Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին լրացել է թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության 15-րդ տարելիցը։

Խաղաղության Նոբելյան մրցանակը միակն է, որ շնորհում է ոչ թե շվեդական, այլ նորվեգական Նոբելյան հանձնաժողովը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԳՆ․ Ֆրանսիան երբեք իր տեղը ՄԱԿ-ի ԱԽ-ում չի զիջի Եվրամիությանը
Հաջորդ հոդվածըՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա