‘Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են Դենիս Մուկվեգեն և Նադյա Մուրադը’

2598

Նորվեգական Նոբելյան հանձնաժողովն Օսլոյում հայտնել է 2018 թ. խաղաղության Նոբելյան մրցանակակիրների անունները. այս տարի դրան արժանացել են Կոնգոյից գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն (2014 թ. Եվրամիության կողմից արժանացել է Սախարովի անվան մրցանակի՝ պատերազմական վիճակներում սեռական բռնության ենթարկված կանանց վերականգնողական աշխատանքի համար և արդեն այն ժամանակ հայտարարվել խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ) և Իրաքից իրավապաշտպան, ազգությամբ եզդի, ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով բարի կամքի դեսպան Նադյա Մուրադը:

2018 թ. խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում էին 217 մարդ և 112 կազմակերպություն:

Անցյալ տարի այդ մրցանակը շնորհվեց Միջուկային զենքի ոչնչացման միջազգային ընկերությունը, 2016-ին՝ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին, որն ստորագրել էր հաշտության պայմանագիր՝ դրանով վերջ դնելով երկրում ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին:

21-րդ դարում խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել՝ Եվրամիությունը (2012), ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (2009), ԱՄՆ փոխնախագահ Էլ Գորը (2007), ամերիկյան քաղաքական գործիչ Ջիմի Քարտերը (2002):

Փոխանցում է interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘Քիմ Քարդաշյանի թիկնապահին 6 մլն դոլորի հայց է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ազնավուրի Ֆրանսիան ասպետության դաս տվեց աշխարհին’